Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը խստորեն քննադատել է Չինաստանին
ԱշխարհՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը բավականին կոշտ է արտահայտվել Չինաստանի հասցեին:
Նա հայտարարել է, որ «Մեծ Յոթնակի» (G7) պետությունները պետք է սահմանափակեն տեխնոլոգիաների արտահանումը դեպի Չինաստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բրիտանացի նախարարի խոսքով, ՉԺՀ-ն «ավտորիտար ռեժիմ» ունեցող պետություն է, ինչն անվտանգության առումով լուրջ մտահոգություն է առաջացնում Լոնդոնի և աշխարհի մյուս երկրների մոտ: