Նշվել է արտերկիր մեկնելիս գումար խնայելու մի քանի արդյունավետ եղանակներ
ԱյլԱրտարժույթի փորձագետ, Eurochange-ի գործադիր տնօրեն Չարլզ Ստյուարտը նշել է արտերկիր մեկնելիս գումար խնայելու մի քանի արդյունավետ եղանակներ։ Նա իր առաջարկներով կիսվել է Daily Star-ի հետ:
Նախ մասնագետը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել օրական բյուջե սահմանել և հավատարիմ մնալ դրան։ «Լավագույն և ամենահաջող միջոցներից մեկը՝ համոզվելու, որ դուք չեք գերազանցում բյուջեն, ձեր արձակուրդի յուրաքանչյուր օրվա համար գումար մի կողմ դնելն է», - ասել է նա: Բացի հիմնական ծախսերից, պետք է հաշվի առնել հանգստավայրերում հնարավոր զբոսաշրջային վճարները և արտակարգ իրավիճակների դեպքում չնախատեսված ծախսերը։
Ստյուարտը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կարող եք խնայել սննդի վրա, եթե նախապես հանգստի վայրում գտնեք էժան սրճարաններ և ռեստորաններ: Բացի այդ, հարկ է հաշվի առնել, որ միշտ չէ, որ հնարավոր է նախօրոք օդանավակայանից հյուրանոց պատվիրել տրանսֆեր՝ ծախսերը նվազեցնելու համար. նախքան ճանապարհորդելը, դուք պետք է ստուգեք տեղական առցանց տաքսիի ուղեվարձի գինը, որը հասանելի է հանգստի ամենատարածված ուղղությունների համար:
Եզրափակելով՝ փորձագետը խորհուրդ է տվել ճանապարհորդներին զգույշ լինել արտերկրում արժույթ փոխանակելու և բանկոմատներից գումար հանելու հարցում։ «Եթե դեմ եք կանխիկ գումար օգտագործելուն կամ պարզապես ցանկանում եք ձեր քարտն օգտագործել արտասահմանում խոշոր գնումների համար, կրկնակի ստուգեք ձեր բանկի գործարքների վճարները», - ասել է նա: «Եթե դուք նախատեսում եք կանխիկ գումար վերցնել, ապա պետք է համեմատեք փոխարժեքները»,- հավելել է Ստյուարտը: