Իսրայելի վարչապետը զրուցել է Էրդողանի հետ
ԱշխարհԻսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դիվանագիտական ներկայացուցչությունների վերականգնման մասին հաղորդագրություններից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ կառավարության ղեկավարի գրասենյակին հղումով։
«Վարչապետը և նախագահը շնորհավորել են միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունը լիարժեք վերադարձնելու և Իսրայելում ու Թուրքիայում դեսպաններին ու գլխավոր հյուպատոսներին վերականգնելու որոշման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ և նոր դեսպան նշանակել։