Կինը լողացել է փչովի ներքնակի վրա և կորցրել ոտքերը
ԱյլԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում 34-ամյա Լանա Բատոչիրը փչովի ներքնակի վրա լողալիս կորցրել է երկու ոտքերը։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Կնոջից ոչ հեռու նավ է անցել, որը փչացել էր խարիսխը իջեցնելու ժամանակ։ Նավի վարորդը փորձել է շտկել իրավիճակը և հետ է գնացել։ Արդյունքում ներքնակը քաշվել է նավի պտուտակի մեջ։
Բատոչիրի խոսքով՝ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Պտուտակը կտրել է կնոջ երկու ոտքերը, երբ վերջինս փորձել է լողալ դեպի մակերես և չխեղդվել, քանի որ չի կարողացել լողալ։ «Ես կարծում էի, որ մահանում եմ։ Ես մի քանի վայրկյան պայքարեցի կյանքիս համար, որոնք ինձ րոպեներ թվացին»,- հիշում է նա կատարվածը։