Ռուսաստանի «մեկուսացման» մասին պնդումը ճիշտ է արևմտյան երկրների, բայց ոչ ողջ աշխարհի համար. El País
Համաշխարհային ՄամուլԱյն պնդումը, թե Ռուսաստանը «մեկուսացված» է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով, որը հնչում է մի շարք արևմտյան լրատվամիջոցներում, կարող է ճշմարիտ լինել միայն Արևմուտքի, բայց ոչ աշխարհի այլ մասերի առնչությամբ, գրում է իսպանական El País թերթը։
Պարբերականը նշում է, որ արաբական աշխարհում կառավարությունների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ-ի որոշ ավանդական դաշնակիցներ, երկիմաստ դիրքորոշում ունեն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Հրատարակությունը գրում է արաբական պետություններում առկա անտարբերության, ինչպես նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում գերակշռում է ռուսական կողմի տեսակետին ձեռնտու դիրքորոշում։
El País-ն ընդգծում է, որ հարցման ընթացքում, որը արաբական 14 երկրներում արվել է Arab News թերթի համար, հայտնի է դարձել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 66%-ը, համակրանք չի հայտնել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ուկրաինայի նկատմամբ։ Հարցվածների 25%-ը ռուս-ուկրաինական հակամարտության մեղավոր է անվանել ՆԱՏՕ-ին։