Սաուդյան Արաբիայում կինը 34 տարվա ազատազրկման է դատապարտվել Twitter-ից օգտվելու համար
Համաշխարհային ՄամուլՍաուդյան Արաբիայի դատարանը քաղաքացի Սալմա ալ-Շեհաբին դատապարտել է 34 տարվա ազատազրկման՝ սաուդացի այլախոհների պնդումները տարածելու համար, գրում է The Guardian-ը։
Լիդսի համալսարանի սաուդացի ուսանողը, ով վերադարձել է թագավորություն արձակուրդների համար, դատապարտվել է 34 տարվա ազատազրկման՝ Twitter-ում էջ ունենալու և այլախոհներին ու ակտիվիստներին ռեթվիթ անելու համար։
Նշվում է, որ երկու անչափահաս երեխաների 34-ամյա մայրը դատապարտվել է «հանցագործության» համար՝ համացանցն օգտագործելու «հասարակական անկարգություններ տարածելու և քաղաքացիական ու ազգային անվտանգությունը ապակայունացնելու համար»։
Սակայն այն բանից հետո, երբ դատախազը դատարանին խնդրել է քննել բոլոր այն հանցագործությունները, որոնցում կասկածվում է կինը, վերաքննիչ դատարանը նոր դատավճիռ է կայացրել՝ 34 տարվա ազատազրկում, որին հաջորդում է ևս 34 տարվա՝ Սաուդյան Արաբիա մուտքի արգելք։