Ռուս խաղաղապահները ժամանակավո՞ր են. Ադրբեջանի ՊՆ-ի վտանգավոր ակնարկը
ԱդրբեջանԱդրբեջանի ՊՆ-ն հերթական հայտարարությունն է տարածել:
«Մեր բանակը պատրաստ է հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ՌԴ խաղաղապահները, կասեցնել ցանկացած սադրանք»,-ասված այդ երկրի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է ԱՊԱ-ն:
Հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը առավել հաճախ է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով, իսկ այս դեպքում՝ Բաքուն պարզապես չի կորցրել առիթն ու այս անգամ թիրախավորել ռուս խաղաղապահ զորախմբին: