Էրդողանն ու Լապիդը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները, հայտնում է Ermenihaber.am-ը:
Կողմերը գոհունակություն են հայտնել թուրք-իսրայելական հարաբերությունների առաջընթացից, որի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի ու Իսրայելի նախագահների միջև։
Էրդողանը հիշեցրել է Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին և հավելել, որ առաջիկայում այդ ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկվեն: