Ռուսաստանը պատասխան է սպասում Հայաստանի ԱԳՆ-ից. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Արտաքին Քաղաքական
Մոսկվան պատասխան է ակնկալում ՀՀ ԱԳՆ-ից՝ մեր դեսպանատան ուղարկած բողոքի նոտայի առնչությամբ:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հրատարակության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը:
Նա նշել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ և սպասում են համապատասխան պարզաբանման:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան