Հնդկաստանում կինը կտրել է ընկերոջ սեռական օրգանը, քանի որ նա փորձել էր բռնաբարել իր դստերը
ԱյլՀնդկաստանում կինը կտրել է զուգընկերոջ սեռական օրգանը, քանի որ նա փորձել է բռնաբարել իր 14-ամյա դստերը, գրում է Daily Mail-ը։ Մոր խոսքով՝ ինքը չի զղջում արածի համար:
Ըստ լրատվամիջոցի՝ 36-ամյա մի կին վերադարձել է տուն և տեսել, որ իր 32-ամյա զուգընկերը փորձում է բռնաբարել աշակերտուհուն։ Մայրն անմիջապես շտապել է օգնել երեխային, կարողացել է խլել դստերը բռնաբարողի ձեռքից, իսկ հետո գնացել է խոհանոց՝ դանակը վերցնելու։
«Ես կտրեցի նրա սեռական օրգանները, որպեսզի դաս տամ: Ես ոչնչի համար չեմ ափսոսում»,- մեկնաբանել է հնդկուհին։
Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը քրեական պատասխանատվության կենթարկվի բռնաբարության փորձի համար, սակայն այս պահին հայտնի չէ՝ նա ողջ կմնա, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մայրը հավելել է, որ զուգընկերոջ հետ ծանոթացել էր երկու տարի առաջ, երբ հեռացել էր հարբեցող ամուսնուց։ Հայտնի չէ՝ կնոջը մեղադրանք առաջադրվե՞լ է, թե ոչ։