Կատուն փրկել է քնի ժամանակ սրտի կաթված ստացած տիրուհու կյանքը
ԱյլՄեծ Բրիտանիայում Բիլի անունով կատուն մյաուով արթնացրել է 42-ամյա տիրուհուն ու փրկել նրա կյանքը։ Այս մասին հայտնում է LADbible-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Նոթինգհեմում։ Կենդանին, որը սովորաբար իրեն հանգիստ ու անտարբեր է պահում, նստել է բրիտանուհու փորին ու բարձր մյաուներով սկսել է թաթերով ծեծել նրա կուրծքը։ Կինը, ով արթնացել է զարթուցիչի զանգից երկու ժամ առաջ, բացել է աչքերը, սուր ցավ է զգացել կողքի հատվածում, իսկ հետո հասկացել է, որ չի կարողանում շարժվել։
Տուժածի մայրը նրան տեղափոխել է մոտակա հիվանդանոց։ Բժիշկները հիվանդի մոտ սրտի կաթված են ախտորոշել, որն առաջացել է զարկերակներից մեկի խցանման արդյունքում։
Ըստ կատուների վարքագծի փորձագետ Լյուսի Հոյլի` կատուն հավանաբար նկատել է ֆիզիոլոգիական փոփոխությունները: «Կարծում եմ, որ նա հավանաբար փրկել է տիրոջ կյանքը, քանի որ դա նրան թույլ է տվել բժշկական օգնություն ստանալ, բայց ես չէի պնդի, որ նա դա դիտավորյալ է արել», - ասել է նա: