Թուրքիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ավերված ուկրաինական ենթակառուցվածքի վերականգնման վերաբերյալ
ԱշխարհԹուրքիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել՝ վերականգնելու ուկրաինական հակամարտության ընթացքում ավերված ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
«Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի Հանրապետության առևտրի նախարար Մեհմեդ Մուշը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ, որը նախատեսում է թուրքական կողմի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունից հայտնել են, որ ծրագրի շրջանակներում ակնկալվում է, որ թուրքական պետական և մասնավոր կառույցները կաշխատեն վերականգնման ծրագրերի վրա և կտրամադրեն տեխնիկական ու խորհրդատվական աջակցություն։
Նշվում է, որ մոտ ապագայում կողմերը նախատեսում են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ նվիրված վերականգնման խնդիրներին։