Պուտինի նոր հայտարարությունը տագնապ է առաջացրել ԱՄՆ-ում. NYP
Համաշխարհային ՄամուլՊետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատական հայտարարությունից հետո ասել է, որ Վաշինգտոնը անհանգստացած է անվտանգության ոլորտում Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների ակտիվ զարգացումից։ Այդ մասին գրում է The New York Post-ը։
Նշվում է, որ Պուտինի ելույթի հաջորդ օրը Փրայսը լրագրողներին ասել է, որ միջազգային անվտանգության ոլորտում Չինաստանի ու Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցումը անհանգստացնում է Վաշինգտոնին։
Օգոստոսի 16-ին Ռուսաստանի ղեկավարը, դիմելով միջազգային անվտանգության մոսկովյան X կոնֆերանսի մասնակիցներին և հյուրերին, ասաց, որ ամերիկյան արկածախնդրությունը` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցով, մանրակրկիտ ծրագրված սադրանք էր։