Տիտեն ծաղրել է Ադրբեջանին
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հեգնել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, ով ավելի վաղ ասել էր, որ Հարավային Ամերիկայում մրցակցության մակարդակն ավելի ցածր է, քան Եվրոպայում։
«Միգուցե Մբապեն խոսում է Ազգերի լիգայի այս խաղերի կամ եվրոպական ընկերական խաղերի մասին, բայց ոչ աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին:
Ամենայն հարգանքով՝ մենք չունենք Ադրբեջան։ Մենք չունենք այնպիսի խաղեր, որտեղ կարելի է շունչ քաշել։ Հարավային Ամերիկայի ընտրական փուլը շատ ավելի բարդ է, քան Եվրոպականը»,- Տիտեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվողն ասել էր. «Հարավային Ամերիկայում ֆուտբոլն այնպես չի զարգանում, ինչպես Եվրոպայում։ Ուստի, եթե նայեք աշխարհի վերջին առաջնություններին, ապա եվրոպական թիմերը անընդհատ հաղթել են»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում