ՌԴ մի շարք մարզերում արգելված է այցելել անտառներ. բարձր հրդեհավտանգ իրավիճակ է
Ռուսաստան
Վերջին օրերին ՌԴ մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Ռյազանի մարզում բռնկած անտառային հրդեհները լուրջ խնդիրներ են առաջացրել դաշնության տարածքում:
Չնայած Մոսկվայի հարակից շրջաններում այս պահին հրդեհի օջախները մարված են և նոր օջախներ չկան, այդուհանդերձ, օգոստոսի 19-22-ը սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ, ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:
Փրկարարները խորհուրդ են տվել տեղի բնակիչներին խուսափել անտառ այցելելուց, խարույկներ վառելուց և աղբը այրելուց:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան