Պուտինը կմեկնի Բալի. G20-ի գագաթնաժողովի մասնակիցները համալրվում են
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բալի «Մեծ Քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու համար:
Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Bloomberg-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով, սպասվելիք հավաքին իր մասնակցությունը հաստատել է նաև Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ «Մեծ Քսանյակի»-ն Պուտինի մասնակցության դեպքում՝ Վլադիմիր Զելենսկին ևս կարող է մեկնել Բալի: