Տիգրան Ասատրյանը որդու հարսանիքի համար հատուկ երգ է կատարել (տեսանյութ)
ՏեսանյութերՕրերս համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արամ Ասատրյանի թոռան՝ կրտսեր Արամի հարսանյաց հանդեսն էր։ Երիտասարդների ընտանինքրեը շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար, գրում է Starnews.am-ը։
Տիգրան Ասատրյանը անակնկալ էր պատրաստել որդու համար՝ հենց նրա համար գրված երգ երգեց հարսանյաց հանդեսին։ Ներկաները հուզված էին, քանի որ երգի բառերում Տիգրանը դիմում էր որդուն ու հարսանեկան մաղթանքներ հնչեցնում։
Հավելենք, որ երեկոյի ընթացքում նաև անակնկալ կերպով ելույթ է ունեցել փեսան՝ Արամը։ նա սիրելիի համար երգ է կատարել։