Ղազախստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չարտոնված ցույցի մասնակիցներին (տեսանյութ)
ՏեսանյութերԱստանայի ոստիկանությունը ձերբակալել է հասարակական կարգը խախտող չարտոնված ցույցի մասնակիցներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ին։
Գերատեսչության տվյալներով՝ Աստանայի գիշերային ակումբներից մեկում գործարարը մոտ 300 մարդու է ներգրավել «զանգվածային մշակութային միջոցառմանը» մասնակցելու և նրանց «անօրինական երթի» կանչել։
Նշվում է, որ այս միջոցառման ընթացքում «կոպտորեն խախտվել է հասարակական կարգը» և խոչընդոտներ են ստեղծվել տրանսպորտի և սոցիալական ենթակառուցվածքների գործունեության համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երթի մասնակիցները դիմադրություն են ցույց տվել իրավապահներին։ Ոստիկանները հանցագործներին բերման են ենթարկել ոստիկանություն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու