Ծնողները, որպես պատիժ, ստիպել են իրենց 8-ամյա որդուն ամբողջ գիշեր հեռուստացույց դիտել (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանում ծնողներն իրենց ութամյա որդուն, որպես պատիժ, ստիպել են ամբողջ գիշեր հեռուստացույց դիտել, գրում է Asia One-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեխան տանը մենակ է եղել, երբ ծնողները հյուր են գնացել։ Նրանք խնդրել են իրենց որդուն անել բոլոր տնային աշխատանքները և երեկոյան ժամը իննին գնալ քնելու, բայց երբ վերադարձել են տուն, հասկացել են, որ տղան ողջ օրը հեռուստացույց է դիտել և տնային առաջադրանքները չի կատարել։
Երբ տղան պատրաստվել է քնելու, մայրը նրան արգելել է դուրս գալ հյուրասենյակից, միացրել է հեռուստացույցն ու ստիպել որդուն ամբողջ գիշեր հեռուստացույց դիտել։ Սկզբում տղան հանգիստ ու անկաշկանդ է եղել, խաղացել է և պառկել բազմոցին, բայց գիշերվա երկուսին նա սկսել է լաց լինել։
Մի պահ նա թաքուն մտել է իր անկողինը՝ քնելու, բայց մայրը ստիպել է նրան վերադառնալ հյուրասենյակ՝ շարունակելու հեռուստացույց դիտել։ Հետո «հերթապահության» է կանգնել հայրը, ով նույնպես չի թողել որդուն քնել։ Ավելի ուշ ծնողներն ասել են, որ այս մեթոդը դրական է ազդել երեխայի վրա։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր