Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին «Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարում Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններին Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.am Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը «Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին Փաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին 

Ադրբեջանը հարձակվելու է․ Ալիևը սպասում է հարմար պահի. Երևանում ևս պետք է պաշտպանական գիծ կառուցել․ Արմեն Այվազյան

Տեսանյութեր

«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրը պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր․

«ՀԱՊԿ-ում մնալ-չմնալը Հայաստանի համար ժամանակավրեպ ու անկարևոր հարց է, որն այս պահին սպասարկում է ոչ թե մեր, այլ երրորդ ուժերի օրակարգը։
Մնա ՀՀ-ն ՀԱՊԿ-ում, թե դուրս գա նրանից՝ Ադրբեջանը, միևնույնն է, վաղ թե ուշ դիմելու է նոր մեծածավալ ագրեսիայի, իսկ ՀԱՊԿ-ն ի պաշտպանություն Հայաստանի էական քայլեր չի ձեռնարկելու։ Այդ մասին է ամեն առիթով պարզ հայտարարում Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն՝ արտահայտելով կազմակերպության անդամ-պետությունների ընդհանուր կարծիքը։
Այնինչ ՄԵԶ ՀԱՄԱՐ վճռորոշ նշանակություն ունեցող հրատապ հարցերը բոլորովին այլ են։ Ահա դրանց առանջային շարքը.
• Որքա՞ն է Հայկական բանակի ընդհանուր թվաքանակը։ Ի՞նչ կարելի է անել այդ թիվը հնարավորինս մեծացնելու համար։
• Ի՞նչ թիվ են կազմում ՀՀ ուժային կառույցների այն ստորաբաժանումները, որոնք կարող են միանալ Հայկական բանակին և արդյունավետորեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ի՞նչ կարելի է անել այդ ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու համար։
• Որքա՞ն պահեստազորային կմիանա Հայկական բանակին ադրբեջանական հարձակումից 24-48 ժամվա ընթացքում, ապա և հետագայում։ Ի՞նչ կարելի է անել պահեստազորայինների մարտական պատրաստության աստիճանը բարձր պահելու համար։
• Հայաստանում քանի՞ աշխարհազորային գումարտակ, վաշտ ու դասակ է կազմավորված։ Քանի՞սն են պատրաստ մասնակցելու մարտերին և ապահովելու թիկունքի անվտանգությունը։ Ի՞նչ պետք է արվի նրանց մարտունակությունը բարձրացնելու համար։
• Որքա՞ն է Հայաստանի աշխարհազորային ջոկատների մարտիկների թվաքանակը։ Ի՞նչ կարելի է անել նրանց թիվը մեծացնելու համար։
• Հայաստանի սահմանամերձ շրջաններում ո՞ր քաղաքներն ու գյուղերը դեռևս չունեն կազմակերպված աշխարհազորային զորաջոկատներ։ Ի՞նչ պետք է արվի դրանք շուտափույթ կերպով ստեղծելու համար։
• Ի՞նչ նոր և նորագույն զենքով ու սպառազինությամբ են դիմադրելու թշնամուն մեր բանակայիններն ու աշխարհազորայինները։ Ի՞նչ պետք է արվի այդ կարևորագույն խնդիրը պատշաճորեն լուծելու համար։
• Ովքե՞ր՝ ո՞ր հրամանատարներն են առաջնորդելու Հայկական բանակն այս անգամ՝ սարդարապատյան բնույթի գալիք մարտերում։
• Ինչպե՞ս է ընթանում ամրաշինությունների կառուցման աշխատանքը։ Ի՞նչ պետք է անել Սյունիքն անառիկ ամրոցի վերածելու համար։ Ի՞նչ պետք է անել ամրաշինություններն ամբողջ Հայաստանում և հատկապես սահմանամերձ գոտիներում շատացնելու ուղղությամբ։
• Ե՞րբ է ի վերջո կարգի բերվելու ՀՀ քաղաքացիական պաշտպանության բնագավառն, մասնավորապես՝ խաղաղ բնակչության համար նախատեսված ապաստարանները։
• Ո՞ր պետություններն են պատրաստ կամ պատրաստակամ մեզ սատարելու՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործում։ Ի՞նչ պետք է անել նրանց հետ անհապաղ սերտ ռազմական հարաբերություններ հաստատելու համար։
• Որքա՞ն են Հայաստանում գազի, վառելիքի, զինամթերքի և սննդամթերքի պաշարները։ Ի՞նչ պետք է անել դրանք մեծացնելու համար։
• Քանի՞ հայ է պատրաստ արտերկրից ժամանել Հայաստան՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ կարելի է իրականացնել։ Ի՞նչ օրենսդրական և այլ կարգի միջոցներ կարելի է ձեռնարկել այդ նպատակով սփյուռքահայ երիտասարդների մուտքը Հայաստան դյուրացնելու և նրանց ծառայությունը Հայկական բանակում կամ աշխարհազորում արագորեն կազմակերպելու համար։
Հե՛նց այս հարցերը պետք է լինեն (լինեին) ինչպես հայ հասարակության, այնպես էլ իշխանության և ընդդիմության ուշադրության և գործունեության կիզակետում, անկախ այն հանգամանքից՝ որ նրանցում առկա են պետական գաղտնիքի տարրեր։ Տվյալ դեպքում կարևորը ոչ թե հստակ թվերն են, այլ նշված ուղղություններով տարվող (այժմ՝ բարձիթողի) աշխատանքը, որովհետև բոլոր վերոհիշյալ դեպքերում մենք առավելագույն հնարավորն ապահովելու կարիքն ունենք։ Բայց արի ու տես, որ ճիշտ այս գերակա հարցերն են հետևողականորեն շրջանցվում ՀՀ քաղաքական հիմնական ուժերի խոսույթում, որոնք շարունակաբար շեղում ու ապակողմնորոշում են հասարակության լլայն շերտերին այլևս վաղուց երկրորդական-երրորդական նշանակության թեմաներով։
Ուստի առողջ ուժերի խնդիրն է՝ վերադարձնել Հայաստանի ժողովրդին իր բուն, իսկական քաղաքական օրակարգը, որն այս փուլում կարելի է կարճ սահմանել ընդամենը երկու բառով՝ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ։
----------------------------------------
Հ.գ. Իսկ ՀԱՊԿ-ում ՀՀ մնալուց կամ դուրս գալուց վճռորոշ բան չի փոխվելու։ Ըստ իս, դուրս գալը որոշակի վտանգներ է պարունակում, մնալը՝ առնվազն չի վնասում։ Պետք է հասկանալ, որ այդ կազմակերպությունը շատ առումներով խորհրդանշական բնույթ է ձեռքբերել։ Ուրեմն, ճիշտն առայժմ սպասելն է՝ տեսնելը, թե ինչպիսին են լինելու Ռուսաստանի հետագա քաղաքականությունն ու քայլերը, ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները, «СВО»-ի ճակատագիրը, համաշխարհային ու տարածաշրջանային արագ փոփոխվող իրավիճակը։ Ըստ այդմ էլ՝ հետո որոշում կընդունենք։ Շտապելն այս հարցում վնասակար է։ Իսկ դուրս գալը միշտ էլ կա ու կա»։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին
Ամենադիտված