Շնաձուկը վախեցրել է Պարսից ծոցում լողացող մարդկանց (տեսանյութ)
ՏեսանյութերԴուբայում շնաձուկը լողացել է ու վախեցրել Պարսից ծոցում լողացող մարդկանց։ Հանգստացողների մոտ վտանգավոր գիշատիչի հայտնվելու պահը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է Daily Mail-ի ուշադրությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Կայտ լողափում, որտեղ անվտանգության նկատառումներից ելնելով թույլատրվում է լողալ միայն մինչև մայրամուտ։ Կադրերում երեւում է լողացող շնաձուկը եւ մարդիկ, որոնցից մի քանիսը լողում են, իսկ ոմանք էլ ափից հետեւում են, թե ինչ է կատարվում։
Վտանգավոր գիշատիչին նկատելով՝ ջրափրկարարը մինչև գոտկատեղը մտնում է ջրի մեջ և սկսում է ձեռքը թափահարել լողացողների ուղղությամբ՝ ափ դուրս գալու խնդրանքով։