Հենրիխ Մխիթարյանի կողմից փաստերի արձանագրումը նյարդայնացրել է Ադրբեջանին. մտադիր են բողոքի նոտա հղել (տեսանյութ)
ՏեսանյութերԱդրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքի Հենրիխ Մխիթարյանի դեմ:
Իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, իտալական թիմի YouTube-ի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինքը որտեղի՞ց է ծագումով, գծել է Հայաստանի քարտեզը՝ Արցախը ներառյալ։
Ադրբեջանի լրատվամիջոցները գրում են, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ առթիվ կբողոքի ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Այդ մասին ասվում է ԱՖՖԱ-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկանում ենք Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին պատմել է Հայաստանի, Երևանի և իր ֆուտբոլային կյանքից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում