Բրիթնի Սփիրսը ռեստորանում տեղի ունեցած սկանդալից հետո իրեն համեմատել է Շրեկի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը ռեստորանում տեղի ունեցած սկանդալից հետո իրեն համեմատել է Շրեկի հետ։
«Ես գիտեմ, որ բոլորը լրահոսում հիացած են, որ մի քիչ հարբած եմ եղել… Վստահ եմ, որ ռեստորանում շատ ժպիտներ առաջացրեցի՝ Շրեկին նման լինելով: Բոլորը հետևում են իմ յուրաքանչյուր քայլին»,- Ինստագրամի իր էջում գրել է Սփիրսը։
Կատարողուհին պարզաբանել է, որ շոյված է, որ բոլորն իր մասին խոսում են այնպես, կարծես ինքը «մոլագար» է։
Վուդլենդ Հիլզի JOEY ռեստորանոի այցելուներն ընթրիքի ժամանակ Բրիթնի Սփիրսի նյարդային պոռթկումի ականատեսն են եղել: Հաղորդվում է, որ 41-ամյա երգչուհին դժգոհ է եղել, որ հաստատության հյուրերը ճանաչել են իրեն և սկսել են նկարահանել իրեն հեռախոսներով։ Մի պահ Բրիթնին այնքան է զայրացել, որ սկսել է բղավել և թափահարել ճաշացանկը։ Ըստ ականատեսների՝ նա «մոլագարի» էր նման, իսկ նրա խոսքերը բացարձակապես անիմաստ էին։