Ջերարդ Բաթլերը խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ պատահաբար այրել է դեմքը
ՏեսանյութերԴերասան Ջերարդ Բաթլերը խոստովանել է, որ Plane ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահաբար այրել է իր դեմքը ֆոսֆորաթթվով։ Նրա խոսքերը մեջբերում է NME-ն։
Արտիստի խոսքով՝ ինքը չի հասկացել, թե ինչ հեղուկ է իր առջև նկարահանման հրապարակում։ «Ես տրորեցի դեմքս և զգացի, որ այն այրվում է», - հիշում է Բաթլերը: Դերասանը պատմել է, որ թթուն հայտնվել է իր քթի ու կոկորդի մեջ։ Նա հավելել է, որ դեպքից հետո «իր դեմքը ժամերով այրվում էր»։
Plane ֆիլմում նկարահանվել են նաև Թոնի Գոլդվինը և Մայք Քոլթերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)