Փարիզում ԱԳՆ մուտքի մոտ հայ երիտասարդները ցույց են կազմակերպել՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը
ՏեսանյութերՓարիզում հայ երիտասարդության ներկայացուցիչները ցույց են իրականացնում Ֆրանսիայի ԱԳՆ մուտքի մոտ՝ Quai d'Orsay-ում։ Այս մասին հաղորդում է News.am-ը։
ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները կոչ են անում դադարեցնել Արցախի շրջափակումը։ Նրանք պարզել են՝ «Բացեք կյանքի ճանապարհը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեք» գրությամբ պաստառներ։
«Ֆրանսիան, ԵՄ-ն, միջազգային հանրությունը պետք է խախտեն Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ իրենց լռությունը։
Quai d'Orsay-ը պետք է արձագանքի եւ դիվանագիտական ուղիներով վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ՝ իր հանցագործությունների համար»,- գրել են ցուցարարները Facebook-ում։