«Արդեն 6-րդ ծնողն է եկել, հարցնում է՝ ուր ա տղես... Ի՞նչ պատասխան տամ». դասակի հրամանատար (տեսանյութ)
ՏեսանյութերԿեսգիշերին Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգության մանրամասների շուրջ լրագրողների հետ խոսել է դասակի հրամանատարը: Հարցին՝ հենց նոր զոհերից մեկի հոր հետ էիք խոսում, ի՞նչ ասացիք, նա պատասխանեց. «Հարցնում էր՝ ո՞ւր ա տղես: Անպատասխան հարց տվեց, չկարողացա պատասխանեմ: 6-րդ ծնողն էր արդեն: Ու աստված գիտի, թե մնացածները կգան, չեն գա, ի՞նչ պատասխան պիտի տամ»:
Տեսանյութը՝ 1in.am-ի։