Դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան, դրա համար եմ այստեղ․ Գեղարքունիքի մարզի դատախազ
ՏեսանյութերԵս չեմ, որ զորամասի հրդեհի դեպքով պետք է հաշվետու լինեմ, որովհետեւ վարույթը նախաձեռնվել է եւ քննվում է Զինվորական դատախազությունում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը:
«Մեր մասով էլ գործեր կան, դրա համար ենք դեպքի վայրում: Ես մարզի դատախազն եմ, բայց սույն վարույթն ինձ չի առնչվում, հետեւաբար ես չէ, որ պետք է դեպքով բացատրություններ տամ կամ հանրությանը ինչ-որ մանրամասներ ներկայացնեմ»,- ասաց դատախազը: