Բողոքի ցույց Իտալիայի դեսպանատան մոտ (տեսանյութ)
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 22-ին Իտալիայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա` ուղղված Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը Իտալիայի հավաքականի տարած «անբարոյական հաղթանակի» դեմ: Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ էին եկել «Սոխառած անել Չիպոլինոյին»,«Պահանջում ենք Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականը», «Ե՛տ տվեք մեր հողերը», «Մոնիկա Բելուչին գեղեցիկ չէ» և այլ գրություններով պաստառներով:
Ցույցի մասնակիցները նշում էին, որ իտալացիները մոռանում են, թե ով է առաջինը աշխարհում քրիստոնեություն ընդունել և ով է առաջինը ֆուտբոլ խաղացել։ «Ո՞ւր էին իտալացիները, երբ հայերը Արենիի քարանձավներում ֆուտբոլ էին խաղում, դրա ապացույցն էլ այն 5500-ամյա «բուծին» է, որ գտնվել է քարանձավներից մեկի ֆուտբոլի դաշտի տարածքում:
Պահանջում ենք անհապաղ ներողություն խնդրել և խոստանալ սրանից հետո միշտ պարտվել հզոր Հայաստանին: Հակառակ դեպքում Հայաստանը կխզի դիվանագիտական հարաբերությունները Իտալիայի հետ»:
Որպես իրենց վճռականության ապացույց՝ ակցիայի մասնակիցները պատռեցին երկարաճիթ կոշիկի նկար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)