Օբաման հաղթել է նախընտրական հեռուստաբանավեճերի վերջին փուլում
Վերջին լուրեր
Ըստ CNN-ի կողմից իր հեռուստադիտողների շարքերոմ անցկացրած բլից հարցման արդյունքների՝ նախընտրական հեռուստաբանավեճի արդյունքում հաղթել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման։ Ինչպես հաղորդվում է, Օբամայի օգտին քվեարկել է հարցվածների 48%-ը, մինչդեռ նրա մրցակից Միթ Ռոմնիին աջակցել է հարցվածների 40%-ը. հաղորդում է Lenta.ru-ն։
Նշվում է նաև, որ հարցվածները հավասար են համարել թեկնածուների հնարավորությունները՝ կատարել գերագույն հրամանատարի պարտականությունները։ Ինչպես գրում է իր միկրոբլոգում CNN-ի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Սեմ Ֆիսթը, Օբամայի օգտին քվեարկել է հարցվածների 63%-ը, Ռոմնիի օգտին՝ 60%-ը։
Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքում անցկացված բանավեճը դարձավ երրորդը և վերջինը։ Գլխավոր թեման ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն էր, թեպետ թեկնածուները քննարկել են նաև տնտեսական թեմաներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)