Die Presse. Ճապոնացի նախարարը «Յակուձայի» հետ կապի պատճառով հրաժարական է տալիս
Վերջին լուրեր
Իր պաշտոնավարությունից մեկ ամիս անց Ճապոնիայի Արդարադատության նախարար Կայշու Տանական հեռանում է իր պաշտոնից: Ընդդիմությունն իր հերթին ցանկանում է օգտվել այդ առիթից:
Նախկինում գանգստերական մաֆիայի հետ ունեցած իր կապերի պատճառով իր պաշտոնավարությունից մեկ ամիս անց Ճապոնիայի Արդարադատության նախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին: Վարչապետ Յոշիհիկո Նոդան կարճ ժամանակահատվածում նրան փոխարինող նշանակելու խնդրի առաջ է կանգնել:
74-ամյա Տանական խոստովանել է, որ 30 տարի առաջ ճապոնական մաֆիայի անդամ է եղել: Սրանից առաջ Տանական արդեն մեկ անգամ ներքաշվել էր սկանդալի մեջ, ինչը սուր քննադատության պատճառ էր հանդիսացել:
Ընդդիմությունը ցանկանում է օգտագործել նախարարի հրաժարականը վարչապետի վրա ճնշում գործադրելու համար՝ նպատակ ունենալով արտահերթ ընտրություններ անցկացնել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)