Չինաստանը ձեռնարկել է Աֆղանստանից նավթի արդյունահանումը
Վերջին լուրեր
Չինական China National Petroleum Corp–ը ձեռնարկել է հյուսիսային Աֆղանստանի Ամուդարյա ավազանից նավթի արդյունահանման գործընթացը:
2011թ. դեկտեմբերին Աֆղանստանը 25 տարի ժամկետով CNPC-ի հետ պայմանագիր է ստորագրել: Պայմանագիրը ներառում է Ֆարաբ և Սարի-պուլ նահանգներում նավթի արդյունահանման և վերամշակման գործընթացը: Այժմ խոսքը դեռ նավթի փոքրաքանակ պաշարների մասին է:
Համաձայն Աֆղանստանի Հանքարդյունաբերության նախարարության հայտարարության՝ CNPC-ն օրական արդյունահանելու է 1.95 հազար բարել նավթ:
Ամուդարյա գետի նավթային պաշարները գնահատվում են 87 մլն բարել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)