Մշակույթի նախարարությո՞ւնն է ստում, թե՞ մամուլը
Վերջին լուրեր
Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2012-ի հաստիքացուցակով միանգամից 3 վարորդ է հատկացված։
Լուրեր.com–ը զրուցեց Մշակույթի նախարարության մամուլի բաժնի աշխատակցի հետ, ով, փոքր ինչ մտածելով, հերքեց լուրը. «Իմ իմանալով՝ մեր նախարարությունը մեկ վարորդ ունի։ Լուրը չի համապատասխանում իրականությանը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր. «Այն որ նախարարներին ի պաշտոնե վարորդ է տրամադրվում, դա բոլորին է հայտնի, բայց որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2012-ի հաստիքացուցակով միանգամից 3 վարորդ է հատկացված, դա արդեն ամենաքիչը անհասկանալի է: Տեսնես պետությունը Հասմիկ Պողոսյանի ո՞ր գործունեության համար է նրան 3 վարորդ տրամադրել»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ