Կասիլյասը չի քվեարկի Ինյեստայի և Մեսսիի օգտին
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն արդեն որոշել է, թե ում օգտին է քվեարկելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման պայքարում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Իսպանիայի հավաքականի դարպասապահը կարծում է, որ այդ մրցանակին արժանի են իր թիմակիցներ Սերխիո Ռամոսն ու Քրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին:
Ռամոսը Կասիլյասից կստանա 5 միավոր, Ռոնալդուն` 3, Չավին` 1:
Արդյունքում Կասիլյասը չի քվեարկի կապտանռնագույնների արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի և Իսպանիայի ազգային հավաքականի իր թիմակից Անդրես Ինյեստայի օգտին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)