Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է 

Անվերջանալի է նրանց պատմությունը (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Երեկ Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանի «Գիշեր է գիշեր» ձայնասկավառակի շնորհանդեսը և «Անվերջանալի պատմություն» խորագրով հեղինակային երգի երեկո՝ Արեգ Նազարյանի, Արմինե Հայրապետյանի, Վախթանգ Հարությունյանի մասնակցությամբ։

Երեկոն հագեցած էր անկեղծությամբ, սիրով, հեղինակի անմիջական ու լիրիկական խոստովանություններով, նրա արվեստագետ ընկերների ջերմ ընկերակցությամբ և հանդիսատեսի ինքնամաքրմամբ։ Այս գորշ ու ամենօրյա կենցաղային իրականության մեջ այդպիսի մաքուր, «առանց վարդագույն ակնոցների», միևնույն ժամանակ՝ երազային իրականությունն է, որ մեջդ արթնացնում է մշակույթի իրական ընկալումն ու «եսիդ» հաստատումը գեղեցիկի մեջ։ Հենց այդպիսի զգացողության մեջ էր հանդիսատեսն այդ երեկոյի ընթացքում։

Մեր երկրում «մշակույթ» կոչվածի անվերջանալի հեղեղը վերջին շրջանում այնքան էր խլացրել մարդկանց ականջները, որ Վախթանգ Հարությունյանի, Արեգ Նազարյանի, Արմինե Հայրապետյանի երգերը մի տեսակ կատարսիս դարձան ներկա գտնվողներից ամեն մեկի համար։ Մաքրվեց հանդիսատեսի միտքն ու հոգին, դարձավ ավելի պայծառ ու լուսավոր։

Հեղինակային երգի երեկոյի մասին Lurer.com-ը բախտ ունեցավ զրուցելու հենց իր՝ «երեկոյի մեղավորի» հետ։

«Բովանդակությունը գիշեր է.... Ես փորձել եմ այս վերջին ձայնասկավառակում պարզապես մեր իրականության հայելու միջոցով հնարավորինս մաքուր՝ առանց ծռելու, առանց վարդագույն ապակիների միջով անցկացնելու, ներկայացնել իրականը։ Չէի ասի, թե մռայլ է, բովանդակության առումով պարզապես հայելի է։ Փորձել եմ խտացնել վերջին տարիների այն երգերը, որոնք արտացոլում են այն ամենը, ինչն ինձ հուզում է՝ սկսած  կեղծավորությունից մինչև արժեհամակարգի իսպառ ցած գլորվելը, իսպառ վերացած դեռ չեմ ուզում ասել, որովհետև դեռ հույս կա, որ մարդիկ, այնուամենայնիվ, կարող են երիտասարդներին մի լուսավոր կետ տալ։ Կարծում եմ` անշահախնդիր ինչ-որ բաներ անող տեսակի մարդիկ են պետք այս երկրին»,-ասում է արվեստագետը։

-Համեմատելով նախորդ չորս ձայներիզների հետ` այս մեկում որտե՞ղ շեշտը կդնեք։

-Ո՛չ մի շեշտ էլ չեմ դնի, պետք է լսի ամեն մեկն ու իր բաժինն այնտեղից հանի, որովհետև եթե ձայնասկավառակներ ունեմ, որտեղ ավելի շատ ներքին հայացքներ են, ներքին որոնումներ են, և այդ որոնումներից հանգուցալուծումներ կամ կան, կամ չկան, ապա այս մեկում հանգուցալուծումները հստակ են, դրսևորումներն ու արտացոլումները շատ պարզ, կոչերը հստակ են հնչում, և ամեն ինչն իր անուններով է կոչած, միգուցե մի քիչ ալեգորիա է, բայց...։

-Ինչո՞ւ «Գիշեր է, գիշեր»։

-Գիշեր, որովհետև գիշեր է, որովհետև երբ մարդիկ հույս չունեն, երբ մարդիկ ցանկություն ապրելու և արարելու հնարավորությունը չեն ունենում, այդ ժամանակ գալիս է խավար, և կարծում եմ՝ ցանկացած մարդու մեջ ամենակարևոր բանը, ինչ պետք է մենք անենք, այդ հույսը պահպանելն է, որ ամեն ինչ լավ է լինելու, և ստեղծել մի փոքրիկ տարածք, որտեղ իրենք կկարողանան դրան ձգտել։

-Ինչո՞ւ «Անվերջանալի պատմություն»։

-Ի վերջո, այս պատմությունը չի ավարտվում, փառք աստծո, թե՛ Արեգի, թե՛ Արմինեի հետ բազում-բազում համերգներ ենք ունեցել, թվել արդեն չեմ կարող, թե ինչքան համերգ ենք տվել իննսունական թվականներից սկսած, և քանի որ այս ձևաչափը գոյություն ունի և չի ավարտվում, այս անգամ հանդգնեցինք (Սատանայի ականջը խուլ) մտածեցինք, որ ինքն անվերջանալի է, դրական առումով անվերջանալի պատմությունների շարքից։

Հուսանք, որ «Անվերջանալի պատմություն» արտահայտությունը ոչ միայն խորագիր կդառնա համերգի համար, այլև մեր ազգային խորիմաստ մշակույթը կդառնա բեղուն ու անվերջանալի, և մի օր վերջ կդրվի այն գորշ իրարանցմանը, ինչն այսօր անվանում են «մշակույթ»։

Նելլի Ավետիսյան

Լուսանկարները՝  Հեղինե Վանեցյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը
Ամենադիտված