Շուրջ 20 հազար մարդու արգելել են Սաուդյան Արաբիա ուխտագնացություն կատարել
Վերջին լուրեր
Սաուդյան Արաբիայի իշխանություններն ամենատարբեր պատճառներով թույլ չեն տվել ընդհանուր առմամբ 20534 օտարերկրյա քաղաքացու ուխտագնացություն կատարել դեպի սրբազան Մեքքա և Մեդինա և հետ են վերադարձրել նրանց հայրենիք, հաղորդում է Ալ Արաբիան:
Նրանց հետ դարձնելու հիմնական պատճառներից է նշվել հաջի համար նախատեսված հատուկ զգեստի (իհրամ) բացակայությունը, կեղծ վիզաները և անձնագրերը:
Ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, արգելափակել են շուրջ 8 ավտոբուսի ճանապարհը, որոնք կեղծ վիզաներով օտարեկրյա քաղաքացիների էին տեղափոխում: Միևնույն ժամանակ հեռուստաընկերությունը չի մանրամասնում, թե որ երկրների քաղաքացիների մասին է խոսքը:
Այս տարի Սաուդյան Արաբիա ուխտագնացություն է կատարել շուրջ 5 մլն. մարդ աշխարհի ամենատարբեր երկրներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)