Բաշար Ասադը համաներում է շնորհել
Վերջին լուրեր
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը օրենսդրական հրամանագիր է ստորագրել, որով համընդհանուր համաներում է շնորհել մինչև 23.10.2012թ. կատարված հանցագործությունների համար. հաղորդում է Սանա տեղեկատվական գործակալությունը:
Համաներում չի շնորհվելու միայն զինամթերքի մաքսանենգության և թմրանյութերի հետ կապ ունեցող հանցագործներին:
Հրամագիրը նախատեսում է դիտարկել մահապատիժը ցմահ բանտարկությամբ կամ ծանր աշխատանքով փոխարինելու մասին որոշումը:
Հրամանագրի 3-դ հոդվածով 70 տարին լրացած բանտարկյալները ազատվում են պատիժը կրելուց:
Հրամանագրով թեթև հանցագործություններ և իրավախախտումներ կատարած բանտարկյալները ազատ են արձակվում: Ազատ են արձակվել նաև ոչ ծանր հանցագործություններ կատարած բոլոր անչափահաս քաղաքացիները:
Հրամանագրի մեկ այլ հոդված նախատեսում է ազատել պատասխանատվությունից այն անձանց, ովքեր խուսափել էին զինվորական պարտադիր ծառայությունից կամ գտնվում են Զինված ուժերի տարբեր կառույցների դասալիքների շարքերում այն պայմանով, որ նրանք 30 օրվա ընթացքում հանձնվելու են իշխանություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)