Բրիթնի Սփիրսը հայտարարել է ամուսնության մասին
Վերջին լուրեր
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է իր ամուսնության մասին: Երգչուհու ընտրյալը նրա մենեջեր Ջեյսոն Թրավիկն է, ում հետ նա արդեն մեկ տարի է, ինչ նշանադրված է:
Աստղային զույգը ծանոթ է արդեն 3 տարի, ուստի հարսանիքի մասին նորությունն առանձնապես ոչ ոքի չզարմացրեց: Բրիթնին հայտնել է, որ կամուսնանա X-Factor նախագծի ավարտից հետո, որում նա մասնակցում է ժուրիի կարգավիճակով: Հայտնում է newsofstars.ru-ն:
Հիշեցնենք, որ սա կլինի Բրիթնիի արդեն երրորդ ամուսնությունը:
Երգչուհու ամենակարճ ամուսնությունը տեղի է ունեցել 2004 թվականին և տևել է 55 ժամ:
Երկրորդն ավելի երկարաժամկետ էր. Բրիթնին երկու տարի կարողացավ մնալ այդ կարգավիճակում։ Դրանից հետո երգչուհու հետ վատ դեպքեր պատահեցին, որոնք հաղթահարել օգնեց Բրիթնիի ապագա ամուսինը և արժանացավ երգչուհու սիրուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)