Հարավային Կորեան, չնայած արգելքին, շարունակում է թռուցիկներ ուղարկել ԿԺԴՀ
Վերջին լուրեր
Հարավկորեական ակտիվիստները հոկտեմբերի 22-ին, չնայած նույն օրը իշխանությունների կողմից դրված արգելքին, Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության տարածք նոր թռուցիկներ են տարածել. հայտնում է Associated Press-ը:
Ակտիվիստների մի խումբ, թվով 10 հոգի, ԿԺԴՀ ուղղությամբ փուչիկների միջոցով 120 հազար թռուցիկ են արձակել պետությունն ու նրա իշխանությունները քննադատող բովանդակությամբ:
Նույն օրը Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտարարել էր ԿԺԴՀ ուղղությամբ թռուցիկների տարածման արգելքի մասին: Արգելքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԿԺԴՀ-ն սպառնացել էր ռազմական հարված հասցնել Հարավային Կորեայի ուղղությամբ թռուցիկների տարածումը շարունակելու դեպքում:
Հիշեցնենք, որ նախկինում հարավկորեական ակտիվիստները քանիցս կազմակերպել են քարոզչական բովանդակությամբ թռուցիկների տարածումը ԿԺԴՀ-ում՝ դրա համար օգտագործելով գազով լցված փուչիկներ: Թռուցիկներից բացի՝ փուչիկների միջոցով հարավկորեական ակտիվիստները 2012թ. հունվարին ամանորյա տոների կապակցությամբ Հյուսիսային Կորեա էին ուղարկել խմորեղենի կտորներ:
Այս հոգեբանական պատերազմը ԿԺԴՀ-ի դեմ Հարավային Կորեան սկսել է 2008-ին՝ Լի մեն Բակի իշխանության գլուխ գալուց հետո:
Քարոզչություն տարածող թռուցիկները հայտնում էին Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հակակառավարական ցույցերի մասին և կոչ անում տապալել հյուսիսկորեական վարչակարգը: Փհենյանը պաշտոնապես զգուշացրել է Սեուլին, որ թռուցիկների տարածումը շարունակելու դեպքում Հյուսիսային Կորեայի բանակը հզոր հարված կհասցնի «սադրող հարևանների դիրքերին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)