Ի՞նչ էր անում ոստիկանությունը Գյումրու քաղաքապետարանում
Վերջին լուրեր
Ըստ մամուլի հրապարակման՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրու քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. փաստաթղթային ողջ արխիվը:
Lurer.com-ը կապ հաստատեց Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ՝ ճշտելու՝ իսկապես այդպիսի պահանջ եղել է վերը նշված կառույցների կողմից։ Վերջինս մեզ պատասխանեց, որ այդպիսի պահանջ եղել է. Շիրակի մարզի քննչական բաժնից գրություն է եկել քաղաքապետարան որոշակի փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, իսկ թե ինչ գործի շրջանակներում է դա արվում, վերջինս չկարողացավ պատասխանել։
Նույն գործի առնչությամբ Lurer.com-ը կապ հաստատեց նաև ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանի հետ, ով ասաց, որ այդպիսի տեղեկության չի տիրապետում։
«Մինչև 2011թ. Գյումրու քաղաքապետարանում համապատասխան ստուգումներ իրականացվել են, թե ինչ են հիմա ստուգում իրենք, տեղեկացված չենք։ Այս պահի դրությամբ որևէ բան ասել չեմ կարող, բայց ինչ որ բան լինելու դեպքում մեր մեկնաբանությունն անպայման կանենք»,- ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ փոխանցեցին, որ «Չայկա»-ի արդեն հայտնի գործով կար հարուցված քրեական գործ և դրա շրջանակներում աճուրդի հետ կապված փաստաթղթերն են պահանջել։
Ըստ նույն հրապարակման՝ նախագահական ընտրություններից առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում, իհարկե, կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)