Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է 

Էդուարդ Շարմազանովը՝ Հայաստանի՝ ԵՄ և Եվրասիական միության հետ հարաբերությունների մասին

Վերջին լուրեր

Լուրեր.com–ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

–Պարոն Շարմազանով, մամուլում շրջանառվում են լուրեր, որ նոյեմբերի 11-14-ը ԱՊՀ երկրների մասնակցությամբ Երևանում տեղի կունենա Եվրասիական միության հարցերին նվիրված միջկուսակցական ֆորում, որը տեղի է ունենալու Արմեն Աշոտյանի հրավերով։ 

Նախ ասեմ, որ Եվրասիական միության հետ կապված որևէ պաշտոնական քննարկում մեր կուսակցությունում չի եղել և որևէ մեկն այդ մասին դեռ չի քննարկել։ Այն, որ մեր կուսակցությունը շատ մեծ նշանակություն է տալիս արտաքին կապերին և մեր կուսակցությունն ունի շատ լուրջ գործնական կապեր թե՛ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, թե՛ նաև ԵԺԿ անդամ է։ Սա նորմալ է, և ի վերջո, մեր կուսակցությունը կազմակերպել է Ստեփանակերտում քաղաքական համաժողով, որին մասնակցեցին բացառությամբ ՀԱԿ-ի բոլոր պառլամենտական կուսակցությունները։ Եվ այդ իմաստով պետք չէ զարմանալ, որ Հանրապետական կուսակցությունը կազմակերպում է նաև միջկուսակցական ֆորում, քանի որ միջկուսակցական կապերը կարող են լավ ամբիոն լինել մեր արտաքին քաղաքական խնդիրների քննարկման և լուծման համար։ Կոնկրետ ԵՄ հետ կապված ինձ դեռ ոչինչ հայտնի չէ, որովհետև մենք երբեք ո՛չ խորհրդում, ո՛չ գործադիրում այդ հարցը չենք քննարկել, բայց այն, որ պարոն Աշոտյանի ջանքերով մեր մոտ նաև կուսակցական կապերը ամրապնդվում են և ավելի լավ դինամիկա է երևում, դա փաստ է, ես ինքս էլ մասակցելու եմ այդ համաժողովին։

–Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ավելի շատ դիտվում է որպես ԵՄ նայող կուսակցություն և լինելով ԵԺԿ դիտորդ անդամ, արդյոք խնդիրներ չե՞ն առաջացնում Եվրասիական միության կողմնակիցների հետ նման ֆորմատի հանդիպումները։

Ո՛չ, ՀՀԿ–ն կա և կմնա Հայաստանի կողմից։ Մեկ անգամ նման հարցի շատ դիպուկ պատասխանել է Սերժ Սարգսյանը, երբ որ Russia today-ից Գուռլովը հարցրեց «Պարոն Սարգսյան դուք արևմտամե՞տ եք, թե՞ ռուսամետ», ինքը պատասխանեց, ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ արևմտամետ եմ, ես հայամետ եմ և հայաստանամետ եմ։ Եվ այդ իմաստով ՀՀԿ–ի թիվ մեկ կարևորությունը և առավելությունը կայանում է նրանում, որ Հանրապետական կուսակցության բոլոր լիդերները և ՀՀԿ քաղաքական էլիտան միշտ եղել է հայաստանակենտրոն, հայամետ, բայց դա չի նշանակում, որ մենք չենք զարգացրել մեր հարաբերությունները Եվրոպայի Միության և Ռուսաստանի հետ։ Այսքան տարիների ընթացքում դուք պետք է տեսնեիք, կան փաստեր, որ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը շահեկանորեն բարձրացրել է իր հարաբերությունների մակարդակը թե՛ ԱՄՆ–ի, թե՛ Եվրամիության երկրների հետ։ Դրա վառ ապացույցն է Արևելյան գործընկերությունների ասոցացման համաձայնագիրը, թե՛ Ռուսաստանի Դաշնության, ինչու չէ նաև այլ երկրների հետ։

–Այնուամենայնիվ, լինելով ԵԺԿ դիտորդ անդամ՝ արդյոք խնդիրներ չե՞ն առաջացնում Եվրասիական միության կողմնակիցների հետ նման ֆորմատի հանդիպումները։

Մենք կա՛մ–կա՛մ–ի կողմնակից չենք, մենք և՛-և՛–ի կողմնակից ենք, մենք խորը ինտեգրացիոն գործընթացների կողմնակից ենք, թե՛ ԱՊՀ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական տարածաշրջանում, բայց դրանք ոչ թե ինքնանպատակ են, այլ այդ բոլոր ինտեգրացիոն գործընթացերը ի շահ մեր երկրի և մեր քաղաքացիների է։

–Ըստ մամուլի՝ ԲՀԿ-ն ևս հրավիրված է ֆորումին, ԱԺ մյուս խմբակցություններին հրավեր լինելո՞ւ է։

Դեռ կազմակերպչական աշխատանքները ավարտված չեն, երբ որ կազմակերպչական աշխատանաքները ավարտվեն, բոլոր հրավերները ուղարկվեն, ՀՀԿ համապատասխան լրատվական ծառայությունը ձեզ կտեղեկացնի։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը
Ամենադիտված