Ֆալկաոյի համար «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Բենզեմայից
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» կողմից «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ձեռքբերումը կարող է ճակատագրական լինել Քարիմ Բենզեմայի համար: Ինչպես տեղեկացնում Mundo Deportivo-ն, Ֆալկաոյին ձեռքբերելու դեպքում Մոուրինիուն ստիպված կլինի հրաժարվել երկու հարձակվողներից մեկից` Քարիմ Բենզեմայից կամ Գոնսալո Իգուայինից: Կայքը հավելում է նաև, որ Բենզեմային վաճառելը ավելի հեշտ կլինի ակումբի համար, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Վերջինս ֆրանսիացի հարձակվողի համար առաջարկել է 55 մլն եվրո:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բենզեման անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 5-ում փոխարինման է դուրս եկել, իսկ երկուսում իրեն են փոխարինել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)