Իրանը սպառնում է դադարեցնել նավթի արտահանումն իր նկատմամբ պատժամիջոցների խստացման դեպքում
Վերջին լուրեր
Թեհրանը սպառնում է դադարեցրել արտահանումը, եթե Արևմուտքը խստացնի իր պատժամիջոցները. հաղորդում է Reuters-ը:
Իրանը նաև հաղորդել է, որ ունի ռազմավարություն ծայրահեղ դեպքի համար նախատեսված Բ պլան, որը թույլ կտա նրան գոյատևել առանց նավթային եկամուտների:
«Եթե արևմտյան պատժամիջոցները խստանան, մենք կդադարեցնենք նավթի արտահանումը: Մենք նախապատրաստել ենք պլան, որպեսզի կառավարենք երկիրն առանց որևէ նավթի: Մինչ այժմ մենք կանգնած չենք եղել որևէ լուրջ խնդրի համար, սակայն եթե պատժամիջոցները խստացվեն, մենք կդիմենք Բ պլանին»,-հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության նախարար Ռոստամ Քազեմին:
Իր հերթին Արևմուտքի երկրները կասկածում են, որ Իրանը մտադիր է ատոմային ռումբ ստեղծել և տարբեր տեսակի պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ՝ պահանջելով դադարեցնել ատոմային ուսումնասիրությունները:
Այնուամենայնիվ, Թեհրանը հերքում է նման մեղադրանքները, պնդելով, որ իր ատոմային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ:
Հիշեցնենք, որ ԵՄ կառավարությունները համաձայնեցրել են Իրանի բանկային հատվածի, բեռնափոխադրման և արդյունաբերության ոլորտներում՝ ուժեղացնելով ճնշումը Թեհրանի վրա՝ կապված նրա ատոմային ծրագրի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)