Գուրգեն Մարգարյանի եղբայրը հենց նոր ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Վերջին լուրեր
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ Իսկ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին մեղավոր ճանաչեց ապօրինի ռազմամթերք պահելու մեջ և դատապարտեց 1 տարի 2 ամիս ազատազրկման: Նախկինում առաջադրված սպանության մեղադրանքում նրան ճանաչեց անմեղ և դատարանով արդարացված՝ մեղադրանքն ապացուցված չլինելու պատճառով:
Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալն արդեն կրել է դատավճռում նշված պատժաչափը՝ դատարանը անհապաղ վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Նշենք, որ Վահրամ Մարգարյանը Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն մարգարյանի եղբայրն է, և նրա դատավճիռը վերանայելու հանձնարարություն էր տվել Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)