Մհեր Մկրտչյանի արձանն իր տեղում է
Վերջին լուրեր
Աբովյան փողոցում տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը երրորդ անգամ կոտրվելուց հետո նորից վերանորոգված տարբերակով հայտնվեց նույն տեղում։ Հիշեցնենք, որ առաջին անգամ պոկված էր մեծ դերասանի կավե արձանի բութ մատը, երկրորդ անգամ կոտրվեց արձանի տակառիկը, իսկ երրորդ անգամ կոտրել էին տակառիկն ու աջ ձեռքը։
Հասարակությունը բուռն կերպով արձագանքեց այդ խուլիգանություններին ու չնայած կատարվածի շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում են, արձանն արդեն տեղում է։
Մեզ, թերևս, մնում է միայն գուշակել, թե այս անգամ ինչ որակ կունենա և որքան կապրի ոգեղեն հանճարով դերասանի ոչ ոգեղեն մարմնացումը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)