Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) 

22 ՀԿ հանդես է եկել «Parada» ֆիլմի ցուցադրության պահանջով

Վերջին լուրեր

22 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել «Parada» ֆիլմի ցուցադրության պահանջով: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը՝ ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

«Արդեն իսկ երրորդ վայրը ևս՝ Կոնգրես հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես հրաժարվեց հյուրընկալել Parada ֆիլմի ցուցադրությունը, որը վերաբերում է Սերբիայում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների հիմնախնդիրներին:

Այս ֆիլմի ցուցադրությունը հանդիսանում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Գերմանիայի դեսպանության նախաձեռնությունը: Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի թեմայով:

Ցանկացած ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն մարդու իրավունքների նման ոտնահարումը, մասնավորապես արտահայտման ազատության իրավունքի ոտնահարումը, որը ներառում է անկախ պետական սահմաններից ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, պետք է համարի անթույլատրելի:

Սա հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և ավելի ընդգծված մի շարք միջազգային փաստաթղթերում՝ համաձայն որոնց ՀՀ-ն ունի մի շարք պարտավորություններ պաշտպանելու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրականացումը:

ՀՀ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնել է պարտավորություններ ամրապնդելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, որոնք հանդիսանում են ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնարար սկզբունքները: Ավելին, սույն բարեփոխումների իրականացման համար ՀՀ կառավարությունը ԵՄ կողմից ստանում է համապատասխան աջակցություն, այդ թվում ֆինանսական:

Մենք' քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անհանգստացած և վրդովված ենք ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներով, խտրականության և անհանդուրժողականության տարածմամբ: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար:

Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանության կողմից ձեռնարկած քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ, թե որքանով են իր տրամադրած աջակցությունը և միջոցները ուղղորդվում ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը:

ԵՄ-ն պետք է հետամուտ լինի իր իսկ տրամադրած միջոցների նպատակային բաշխմանը և ՀՀ կողմից հանձն առած պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են Եվրոպական հարևանության քաղաքականության հիման վրա որդեգրած ԵՄ-Հայաստան փոխադարձ հանձնառությունից' ապահովելու ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանվածություն, օրենքի գերակայություն և համընդհանուր այլ արժեքներ»:

Ստորագրողներ՝
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա ՀԿ
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
Կանանց աջակցության կենտրոն ՀԿ
Իրավունքի գերակայություն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Երիտասարդները հանուն ժողովրդավարության ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Շիրակ կենտրոն ՀԿ
Նոր Սերունդ ՀԿ
Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
Շահխաթուն ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Ժողովրդավարությունն այսօր ՀԿ
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Հույս ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար
Ամենադիտված