Վազգեն Խաչիկյանը ցուցմունք չի տալիս
Վերջին լուրեր
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել:
Ըստ Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանի՝ դա պաշտպանության գործելաոճ է:
«Նա կարող է էս փուլում հրաժարվել ցուցմունք տալուց, դեռ որևէ նորություն չկա, քննչական գործողություններ չեն կատարվել: Պարոն Խաչիկյանը հիմա գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Ես նրա հետ հանդիպելու եմ երկու օրից»,-ասաց փաստաբանը:
Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է 240 մլն դրամ կենսաթոշակային ֆոբդից յուրացնելու մեջ: Ժորա Վարոսյանի խոսքերով Վազգեն Խաչիկյանը չի ընդունել իր մեղքը։
«Օրենքով սահմանված կարգով նա կարող է լռել»,-նշեց Ժորա Վարոսյանը:
a1plus.am


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)