Վրաստանում ռուսալեզու հեռուստաընկերության փակումից հետո փակել են համանուն ռադիոն
Վերջին լուրեր
Վրաստանում ռուսալեզու ПИК հեռուստաընկերության գործունեության դադարեցումից հետո աշխատանքները դադարեցնելու մասին որոշում է ստացել համանուն ռադիոն: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Թբիլիսիում Взгляд-ի թղթակիցը՝ հղում կատարելով Media.ge-ին:
Այսպիսով՝ իրենց աշխատանքը կորցնում է Վրաստանում ռուսալեզու ռադիոընկերության 20 աշխատակից: Իսկ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հետ ПИК հեռուստաընկերության ունեցած կոնֆլիկտի հետևանքով գործազուրկ է դարձել 400 մարդ:
ПИК-ի աշխատակիցները բողոքում են, որ հինգշաբթի օրը պլանավորում են բողոքի ցույց կազմակերպել Քութաիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ