Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է 

Խորհրդարանը քննարկեց հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները

Վերջին լուրեր

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի նիստում եզրափակեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ 2011 թ. գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց կառավարության հեղինակած՝ «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հանրակրթության ոլորտի կառավարման եւ կազմակերպման արդյունավետությունը մեծացնելու, առկա խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով գործադիրը նախատեսում է կիրառել միասնական քաղաքականություն: Մասնավորապես վերանայվել են «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի որոշ սկբունքներ եւ, արտացոլելով դրանք «Հանրակրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում' ստեղծվել է միջազգային կոնվենցիաներին ու չափանիշերին հանապատասխան օրենսդրական դաշտ: Արդյունքում, նախարարի ներկայացմամբ, երեխաները կունենան կրթության հավասար հնարավորություններ' անկախ անհատական տարբերություններից կամ հաշմանդամությունից, ինչը բխում է նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայից:

Փաթեթով կատարված այլ փոփոխություններով ոչ պետական դպրոցների տնօրենները կարող են մասնակցել պետական դպրոցների տնօրենների համար նախատեսված հավաստագրման գործընթացին: Հստակեցվել է նաեւ ոչ մասնագիտական կրթությամբ ուսուցիչների աշխատանքը. ուսուցիչ կարող է աշխատել վերջին տասը տարիներին առնվազն հինգ տարի կոնկրետ առարկա դասավանդած՝ բարձրագույն կրթություն ունեցող անձը: «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելով՝ կառավարությունը նպատակ ունի օրենսդրորեն ամրագրել տարրական դասարանների աշակերտներին ամբողջությամբ անվճար դասագրքերով ապահովելու նորմը. ներկայում օտար լեզվի եւ երաժշտության անվճար գրքեր տրամադրվում են միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա կարեւորեց հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես համընդհանուր ներառման գաղափարը, ֆիզիկական համապատասխան միջավայրի ստեղծումը, կրթության կազմակերպան ու սոցիալական կարիքները բավարարելու նպատակադրումը, ուսուցման անհատականացումը, կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչի դերի մեծացումը, եռաստիճան գնահատման կենտրոնների ներդրումը: Ռուզաննա Մուրադյանը, կարեւորելով ուսուցչի օգնականի ինստիտուտի գաղափարը, նկատեց, որ դեռեւս սահմանված չեն օգնականի պարտականությունները: Ըստ նրա՝ պետք է վերանայել նաեւ ուսուցիչների վերապատրաստմանն առնչվող խնդիրները:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ տեղեկացնելով, որ օրենքով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013թ. համար սահմանել 35000 դրամ: Նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացման համար հիմք է ընդունվել 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: ՀՀ կառավարության 2012թ. հունիսի 18-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրով նախատեսվում է նշված ժամանակաշրջանում նվազագույն աշխատավարձը առնվազն կրկնապատկել:

Հիմնական զեկուցողը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն զամյուղի հարաբերակցությանը, նվազագույն աշխատավարձի հարկման սկզբունքին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե 2013 թ. համար նախատեսված նվազագույն աշխատավարձը՝ 35000 դրամը, փաստացի՞ աշխատավարձն է, ՀՀ ֆինանսների նախարարը հաստատեց, որ դա փաստացի աշխատավարձն է, այսինքն՝ այն հարկման ենթակա չէ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց օրենքում այս հարցի հստակեցումն ու իրազեկումը, որպեսզի գործատուներն իրենց աշխատողների նվազագույն աշխատավարձից անօրինական հարկումներ չկատարեն:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացնելով՝ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե օրենքից հանվեր եկամտահարկի մասին դրույթը, կարձանագրվեր նվազագույն անվանական աշխատավարձի չափը, որը մոտ 46 հազար դրամ է, բայց դա կլիներ որդեգրած քաղաքականության ու կարգի խախտում. հենց այդ 46 հազար դրամից են հանվում համապատասխան հարկերը եւ մնում է փաստացի աշխատավարձը՝ 35000 հազար դրամը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստում:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ երեքշաբթի օրվա վերջին նիստում՝ ժամը 17.00-ից սկսած, ԱԺ պատգամավորները հանդես եկան մինչեւ 3 րոպե նախատեսվող հայտարարություններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը
Ամենադիտված