Սիբիրյան խոցով կասկածվող հիվանդները դուրս են գրվում
Վերջին լուրեր
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել բակային համայցերը, լաբորատոր հետազոտությունները, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:
Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)