Բազում մեդալներ՝ աստղագիտության միջազգային օլիմպիադայում
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի օգտատեր Տիգրան Նազարյանը իր էջում ավետում է.
«Ուրախությամբ հայտնում եմ, որ Կորեայի Գվանջու քաղաքում հոկտեմբերի 16-24 տեղի ունեցած Աստղագիտության Միջազգային Օլիմպիադայում Հայաստանի աշակերտները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 հատուկ մրցանակ:
Գևորգ Մարտիրոսյան՝ ոսկե մեդալ,
Արսեն Վասիյլան՝ արծաթե մեդալ,
Սիրանուշ Բաբախանովա՝ բրոնզե մեդալ,
Վարդգես Մամբրեյան՝ բրենզե մեդալ:
Գևորգ Մարտիրոսյանը նաև նվաճել է Օլիմպիադայի ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂԻ մրցանակը (!), իսկ Սիրանուշ Բաբախանովան՝ արջի և պինգվինի լավագույն նկարի մրցանակը: Թիմի մյուս երկու անդամները՝ Լևոն Ստեփանյանը և Վահան Ասլանյանը պարգևատրվեցին մասնակցի դիպլոմով, նրանք նույնպես մեդալի իրական հավակնորդ էին: Թիմի ղեկավարներն են Մարիետտա Գյուլզադյանը և Տիգրան Նազարյանը:
Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)